Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս անընդհատ կարդում եմ, որ պետական գերատեսչություններն օպտիմալացվելու են, աշխատակիցների մի մասը կրճատվելու է, նրանց աշխատավարձը բաշխվելու է մնացածների միջև՝ դրանով բարձրացնելով մնացողների արդյունավետությունը:
Մարդու արդյունավետությունը պայմանավորված է երկու գործոնով՝ կարողանալ և ցանկանալ: Անկարող մարդուն ուզում ես միլիարդ տուր, չի կարողանա ապահովել պահանջվող արդյունավետությունը:
Ցանկանալու մասին տասնյակ չէ է, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գիտական հոդվածներ կան, որոնք վիճարկում են դրամի մոտիվացիոն գործոն լինելու հանգամանքը՝ մանավանդ աստիճանակարգի վերին աստիճաններին կանգնած աշխատակիցների պարագայում: Բարձր աշխատավարձի «հմայնքն» այն է, որ տվյալ աշխատանքը գրավիչ է դառնում շուկայում առավել մրցունակ կադրերի համար, այլ ոչ թե այն, որ եղած մարդիկ սկսում են ավելի լավ աշխատել:
Ախր էս անտեր աշխարհը նոր չի սկսել էլի իր առանցքի շուրջը պտտվել…»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10158139714614951&set=a.10150461625694951&type=3&theater