Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարասովը լուրջ գիտնական, փորձագետ է և ոչ միայն…. Հասկացաք: Կրեմլին էլ շատ մոտ է: Նորից հասկացաք: Կովկասն ու ղարաբաղյան խնդիրն էլ լավ գիտի: Գրեթե ասել է այն, ինչ ես եմ այսօր ասել ասուլիսում՝ բանակցության տեսության տեսանկյունից միանգամայն հասկանալի քայլեր են ձեռնարկվում. կողմերի միջև կոմունակացիայի հաստատում, որը խզված էր, բանակցորդների միջև վստահության ստեղծում, որը փլուզված էր, բանակցային միջավայրի ձևավորում, հետագա ողջ պրոցեսի մեթոդաբանության հստակեցում, օրակագում փակուղիներ ստեղծող հարցերից հրաժարում ու այսպես շարունակ: Այս առումով անթերի է:
Բայց, ուշադրություն դարձրեք, Կրեմլին մոտ կանգնած, Կովկասն ու խնդիրը, բանակցային գործընթացը տեսականորեն ու պրակտիկորեն լավ իմացող գիտնականը, իր երկրի շահերը հրաշալի պատկերանողը…. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…. գուժում է…. Նիկոլ Փաշինյանը պարտվեց, պարտվում է, պարտվելու է՝ հղում կատարելով նկարում Փաշինյանի ու Ալիևի դեմքի արտահայտություններին:
Տագնապ է բարձրացնում մի երկրի ու մի վերնախավի ներկայացուցիչ, ում ղեկավարությունը տարիներ առաջ կարգավորման պլան ուներ, ավելի ստույգ՝ չկարգավորման պլան ուներ, որը բացարձակ Հայաստանի ու Արցախի շահերից չէր բխում… Այն ժամանակ չէին գուժում, աղմուկ չէին բարձրացնում, հարայ-հրոց չէին դնում…. Ինչո՞ւ: Որովհետև պլանը բացարձակ ռուսական էր… Կհարցնեք՝ բա հիմա ո՞ւմն է… Կպատասխանեմ՝ եթե պլան լինի էլ, այն այլևս ռուսական չի լինելու, որովհետև Թրամփը արդեն քանի անգամ ասել է՝ մենք պրոցեսում կանք, լինելու ենք:
Այսինքն՝ այլևս այնպես չի լինելու, որ միայն Ռուսաստանը լինի, ինչպես բոլորիս սխալով 2008-2016թ…. Ու ի՞նչ է անում Տարասովը: Այո, այո, ուզում է, որ մենք կատաղենք, զայրանանք, տապալենք այն պլանը, որը իրենցը չէ, իհարկե, այս պահին չկա, բայց չի բացառված, որ ամիսներ անց սկսի քննարկվել, բայց այն իրենց համար անցանկալի է, որովհետև բացառապես իրենց շահերի մասին չէ… Բայց, կրկնում եմ, փաստ է, որ այս պահին որևէ պլան չկա, որովհետև տեսականորեն ու պրակտիկորեն ոչ միայն անցած 6 ամիսներին, այլ նաև Մամեդյարով-Մնացականյան, Փաշինյան-Ալիև հանրագումարային այս 6 ժամում պլան լինել չէր կարող… Ու, կրկին, բանակցային տեսությանը լավ տիրապետելով՝ կրկնում եմ, այո, դա մեծ ժամանակ է, սակայն ողջ պրոցեսի դետալների համաձայնեցման ու քննարկման համար քիչ է: Նիկոլ Փաշինյանը համոզիչ է: Եթե բան էլ չասեր, միևնույնն է, այդ պլանը չէր լինելու:
Բայց Տարասովի ալարմիզմի նպատակը միայն արևմտյան գոյություն չունեցող բայց միգուցե սպասելի պլանը տապալելը չէ: Այս տագնապը նպատակ ունի հայ հասարակության մեջ խորացնել կասկածները Փաշինյանի՝ Արցախի ու Հայաստանի շահերին նվիրվածության առումով, թուլացնել նրա լեգիտիմություն, որ նա խնդրի…. դիմի….
Ի վերջո վերջին հետազոտության մեջ էի գրել, որ Փաշինյանի լեգիտիմությունը մեծ խնդիր է. նրան ճնշել ու ողջ ժողովրդին հակառուսական դարձնել չեն կարող, Փաշինյանը, ի տարբերություն նախորդների, «զիջումներ լեգիտիմության ու իշխանություն պահելու դիմաց» գործարքի անհրաժեշտությունը չունի…. Ե՞լքը: Նրա հենարանն ու աջակցությունը թուլացնելն է, աջակիցներ փնտրելուն դրդելը…
Հ.Գ. Ես հիանում եմ, որ հայկական ԶԼՄ-ները գիտակցված ու չգիտակցված այսպիսի դեմքերին խոսափող են տրամադրում, ու մենք տանը նստած, առանց Ռուսաստան կամ որևէ այլ երկիր գնալու կարողանում ենք հասկանալ, թե ինչ են մտածում ու ինչ են անում կամ պատրաստվում անել…»:
Տարասովը լուրջ գիտնական, փորձագետ է և ոչ միայն…. Հասկացաք: Կրեմլին էլ շատ մոտ է: Նորից հասկացաք: Կովկասն ու ղարաբաղյան…
Gepostet von Styopa Safaryan am Mittwoch, 23. Januar 2019