Հազվագյուտ հիվանդությամբ 6-ամյա տղայի համար 65 հազար դոլար է պահանջվում, որ նա կարողանա քափքեյք ուտել
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ հիվանդությամբ 6-ամյա տղայի համար 65 հազար դոլար է պահանջվում, որ նա կարողանա քափքեյք ուտել

6-ամյա Ջուդ Քերինգթոնը երբեք տորթ և քափքեյքեր չի կերել, և նրա երազանքն է դրանք համտեսելը: Բայց դա անել կարողանալու համար, նրա ընտանիքը պետք է հավաքի 65 հազար դոլար:

Չնայած Ջուդն արդեն 6 տարեկան է, ծնողները ստիպված են նրան կերակրել ինչպես նորածնի. սովորական կերակուրը, որ ուտում են նրա տարիքի բոլոր մյուս երեխաները, նա չի կարող ուտել էոզինոֆիլային կոլիտի պատճառով՝ աղիների բորբոքային հիվանդություն:

«Ծննդյան տարեդարձին Ջուդը երբեք տորթ չի կերել, հանգստյան օրերին երբեք պաղպաղակ չի կերել, երբեք չի կերել Սուրբծննդյան տոնի ճաշատեսակները: Բայց աշխարհում ամենից շատ նա ցանկանում է քափքեյք համտեսել»,- ասել է Ջուդի մայրը՝ Ջոն:

Ջուդի հիվանդությունը սկսել է արտահայտվել շատ վաղ տարիքում. երբ 4-ամսական է դարձել, կաթից հրաժարվել է: Իսկ եթե անգամ ուտում էր, ապա նրա մոտ սրտխառնոց և դիարեա էր առաջանում: 10-ամսականում երեխան վերջնականապես դադարել է ուտել այն ամենը, ինչ մայրն առաջարկել է:

Անհանգստացած ծնողները երեխային տարել են հետազոտությունների, և մի շարք անալիզներից հետո բժիշկներն արձանագրել են, որ տղան տառապում է աղիների բորբոքային հիվանդությունների տեսակներից մեկով՝ էոզինոֆիլային կոլիտով:

«Նա ասես կրկին նորածին էր դարձել. մենք նրան շշով էինք կերակրում և մշտապես փոխում էինք տակդիրները: Եվ այսպես 5 տարի շարունակ: Ամեն անգամ, երբ նա փորձում է բրնձի, կարտոֆիլի կամ հավի նման մի բան ուտել, նրա մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվում»,- ասել է տղայի մայրը:

Ջուդի ընտանիքը փող է հավաքում JustGiving քրաուդֆանդինգային հարթակում, որպեսզի երեխային բուժվելու տանի ԱՄՆ, ինչպիսի բուժում Մեծ Բրիտանիայում չկա, և որը, ինչպես նրանք հույս ունեն, երեխային հնարավորություն կտա ուտել և սովորական կերակուրը նորմալ մարսել: Եվ այդ ժամանակ նա կկարողնա, վերջապես, համտեսել քափքեյքը: Բուժման համար, իհարկե, 65 հզար դոլար է հարկավոր:

med.news.am



Նման նյութեր