
Կիսապաշտպան Էմիլիանո Սալայի ընտանիքի անդամները չեն կորցնում ֆուտբոլիստին և օդաչուին գտնելու հույսերը:
Սալայի ընկերները, բարեկամները և գործակալ Մեյսա Նդիայեն մտադիր են նավակներ և ջրասուզակներ վարձել` որոնողական աշխատանքները շարունակելու համար:
Այս մասին հաղորդում է Ole-ն` հղում անելով Սալայի ընկերոջը` Մարտին Մոլտենիին:
Ավելի վաղ Գերնսիի ոստիկանությունը պաշտոնապես դադարեցրել է ֆուտբոլիստի որոնողական աշխատանքները: