
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից հանված 130 չվերթներից երկուսը Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ են։
Հանված չվերթների ցուցակում նշվում է Երևան-Մոսկվա (SU1861) շաբաթ օրվա՝ հունվարի 26-ի չվերթը։ Չի կայանա նաև Մոսկվա-Երևան (SU1868) չվերթը, որը նախատեսված էր հունվարի 27-ին։
Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 26-ին կհետաձգվի 68, իսկ հունվարի 27-ին՝ ևս 63 չվերթ։
Եղանակի կանխատեսումներով՝ հանգստյան օրերին Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյուն կտեղա, տեղ-տեղ՝ առատ, սպասվում է մրրիկ և ձյան կուտակումներ։