Վահան Իշխանյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է.
Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները
«Նուբարաշեն»֊ի բանտում 44 օր հացադուլի մեջ լինելուց հետո մահացել է Մհեր Եղիազարյանը(պաշտպանը ասում է որ հացադուլի 34֊րդ օրը վատացել էր, տարել էին հիվանդանոց, բայց կալանքից չէին ազատել, էլի հետ տարել բանտ)։ Իշխանությունը նրա սպանել է, քանի որ հացադուլի պահանջին ընդառաջ չեն գնացել։ Հայաստանում առաջին անգամ հացադուլի ընթացքում, սովելու արդյունքում մարդ է մահանում։ Եթե այլ դեպք եղել է, խնդրեմ, հիշացրեք։ 2017֊ին Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից և դուրս եկավ հացադուլից, հետո, ազատվելուց հետո մահացավ՝ հացադուլի հետևնանքից։ Իսկ նոր իշխանությունները ավելի անսիրտ գտնվեցին նախնական կալանքից չազատեցին Մհեր Եղիազարյանին, մանավանդ հանգիստ կարող էին ազատել, նա ծանր հանցանքի մեջ չէր մեղադրվում, նրան մեղադրում էին «կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»:
Այժմ արդեն նրա մեղքը որևէ մեկը չի կարող հաստատել, նա իր մահով հաստատեց որ անմեղ է։ Բայց մեկ այլ բան էլ է հաստատվում՝ Մհեր Եղիազարյանը փոխնախագահն էր նախկին իշխանություններին աջակցող «Հայոց Արծիվներ. միասնական Հայաստան» կազմակերպության և խմբագիրը haynews.am կայքի։ Նոր իշխանությունները ընտրողաբար են չարաշահումների գործեր բացում, հիմնականում նրանց դեմ ովքեր հակառակորդ ճամբարում են, այդպես քրեական գործ հարուցեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի դեմ ու բանկային գաղտնիքը խախտելով բանկում պահ տված ունեցվածքը ի ցույց դրեցին, միայն այն բանի համար որ Սերժ Սարգսյանի խնամին է, իսկ այլ հիվանդանոցների տնօրենների դեմ քրեական գործեր չեն հարուցում, նաև օլիգարխներ որոնց հանցանքների մասին լեգենդներ են պատմում, Փաշինյանի առաջ խորնարհվեցին և դարձան խոշոր գործարարներ։
Ուրեմն, այս ընտրողական վերաբերմունքը քաղաքական երանգ ունի, և եթե նույնիսկ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանցից մեկը չարաշահում էլ արած լինի նրա դեմ գործ հարուցելու մեջ այս ընտրողականությունը քաղաքական բաղադրիչ է մտցնում։
Այսպիսով, քաղաքական է նաև Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը՝ անկախ նրանից կաշառքին աջակցել է թե մեղադրանքը սարքովի է։ Մայրապետյանի կյանքը փրկեց մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ վճռելով որ նրան թույլ տան մեկնել Գերմանիա բուժման։ Եղիազարյանը գնաց հացադուլով անարդարության դեմ բողողքի ճանապարհով, ցավոք բախվեց անսիրտ իշխանությունների հաշվեհարդարին։
Նրա մահը խարանվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, և այսուհետ, եթե որևէ մեկը խույս տա կալանավորումից, արդարացի է լինելու։
ուղղում. Մհեր Եղիազարյանը պաշտպան Վահե Արմենակյանը հայտնում է, որ Մհեր Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5֊ին և առողջությունը, հացադուլի 34֊րդ օրը տեղափոխվել է հիվանդանոց, ապա կրկին խուց, վատանալու պատճառով դուրս է եկել հացադուլից 44 օր անց՝ հունվարի 19֊ին, հունվարի 26֊ին առավոտյան 6֊ի կողմերը մահացել է։
Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները«Նուբարաշեն»֊ի…
Gepostet von Vahan Ishkhanyan am Samstag, 26. Januar 2019