Մարդկանց մեծ մասը հարմարվել է համացանցային ցածրորակ ինֆորմացիան օգտագործելուն: Դա նման է այն բանին, որ մեքենադ լիցքավորես ջրով կամ ամեն օր նախաճաշին, ճաշին ու ընթրիքին ֆասթ-ֆուդ ուտես:
Երբ հարցը վերաբերում է համացանցին, մենք անկառավարելի ենք դառնում` շեղվելով մի հղումից մյուսը: Այն, ինչ ի սկզբանե պետք է լիներ էլեկտրոնային փոստի կամ Ֆեյսբուքի ստուգում, վերածվել է ենթագիտակցական ինքնասաբոտաժի: Մարմինը տիրեց գիտակցությանը ու ձգտում է այն լիցքավորել դոֆամինով, որի նկատմամբ նրա մոտ անհավանական բարձր կայունություն է ձևավորվել:
Անորակ ինֆորմացիայի օգտագործումից կախվածության մեջ ընկած մարդկանց մեծ մասին տարիներ են պետք, որպեսզի ուղեղը վերադարձնեն այն վիճակին, որ կարողանան պարզ ու հստակ դատել: Հետրողական դրական որոշումների ու ռեսուրսների շատ տարիներ կպահանջվեն, որպեսզի զարգացնես արդյունավետ մտածելու ու որոշումներ կայացնելու գերազանց ունակություն:
Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասն այդպես էլ կմնա «ֆաստֆուդային դիետայի» վրա` միշտ օգտագործելով ցածրորակ ինֆորմացիա: Նրանք կհավաքեն ավելորդ քաշ ու մտավոր, էմոցիոնալ, ֆիզիկապես ու հոգեպես անառողջ կդառնան: Շրջակա միջավայրում այնքան շատ դոֆամին է հայտնվում, որ մարդկանց համար գործնականորեն դժվար է լինում ազատվել կախվածությունից:
Ամենատխուրն այն է, որ մարդկանց մեծ մասը գիտի, որ համացանցում ողջ օրը նստելը վատ է ուղեղի, մտքի, հոգու ու մարմնի համար: Բայց դա իմանալը բավական չէ: Գիտելիքներն անօգուտ են, եթե դրանք գործնականում չես կիրառում:
Սովորել՝ նշանակում է՝ փոխել այն, ինչ դուք անում եք:
Եթե դուք մինչ այժմ միևնույն արդյունքն եք ցույց տալիս, ուրեմն դուք գործնականորեն ոչինչ չեք սովորել: Նշանակություն չունի, թե որքան ինֆորմացիա եք դուք կիրառում ու որքան գիրք եք կարդացել:
Իսկական ուսումնառությունը պահանջում է հետևողականորեն հասնել նոր, լավագույն արդյունքների: Եթե ձեր մտածողությունը, հեռանկարներն ու վարքագիծը չեն փոխվել, նշանակում է, դուք իրականում ոչինչ չեք սովորել: Ինչպես ասել է Ալբերտ Էյնշտեյնը. «Ինտելեկտի չափիչը փոխվելու ունակությունն է»:
Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր գիտելիքներն ու միևնույն ժամանակ խելամիտ չլինել: Ինտելեկտը ենթադրում է նոր բաների անընդհատ ուսուցում, որը ձեզնից ձեր գործողությունների փոփոխություն է պահանջում:
Նշանակություն չունի, թե դուք ինչ գիտեք: Կարևոր է այն, թե ինչ եք անում: Զարմացրեք ձեզ ու ձեր կողքին եղած մարդկանց:
Փոխանակ ձեզ ցածրորակ ինֆորմացիայով շեղեք, կայացրեք լավագույն որոշումը:
Փոխանակ ցածր էմոցիոնալ մակարդակում հարաբերություններ զարգացնեք, ավելի շռայլ, հոգատար ու սիրող եղեք: Ամեն ինչ արեք, որ ձեր մտերիմներն իրենց առանձնահատուկ զգան: Հետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շրջապատի էմէցիոնալ էներգիայի հետ:
Երևակայությունը գիտելիքից ուժեղ է:
«Երևակայությունը գիտելիքից կարևոր է: Գիտելիքը սահմանափակված է նրանով, ինչ գիտենք ու հասկանում ենք տվյալ պահին, այն դեպքում, երբ երևակայությունը ողջ աշխարհն ու ամեն ինչ է ընդգրկում, ինչ երբևէ կարելի է իմանալ և հասկանալ». Ալբերտ էյնշտեյն
Գիտելիքների պատճառով դուք կարող եք կանգ առնել ու մնալ անցյալում: Գիտելիքները կարող են սահմանափակել ձեր մտածողությունը: Երևակայությունը ձեզ թույլ է տալիս դատել ոչ ստանդարտ ու ձեր ընթացիկ աշխարհայացքի սահմաններից դուրս:
Աշխարհի ամենաազդեցիկ ու հարուստ մարդիկ հարուստ երևակայությամբ են օժտված: Նրանք տեսլական ունեն, որը դուրս է գալիս գիտելիքների ու ունակությունների ընթացիկ շրջանակներից: Նրանց տեսլականն ապահովում է գիտելիքների ուղղությունը, որոնք նրանք պետք է զարգացնեն: Նրանց տեսլականն ապահովում է իսկապես սովորելու ցանկությունը, իսկ դա նշանակում է, որ նրանք պատրաստ են դառնալ նա, ով ուզում են դառնալ:
- Դուք գիտելիքները կարևո՞ր եք համարում:
- Հավատո՞ւմ եք նրան, որ դուք պետք է ունենաք բոլոր հարցերի պատասխանները:
- Որքա՞ն զարգացած է ձեր երևակայությունը:
- Որքա՞ն մեծ ու համոզիչ է ապագայի ձեր տեսլականը:
- Որքա՞ն եք դուք պատրաստ ամեն օր սովորել ու փոխվել:
Ձեր` ամեն օր սովորելու պատրաստակամության մակարդակն անդրադարձնում է ձեր երևակայության ուժը: Եթե ձեր երևակայությունը թույլ է, ապա դուք հավանաբար շատ բան չեք սովորի:
Կրեատիվությունը փորձից կարևոր է:
«Գիտելիքները գալիս են անցյալից, դրա համար էլ նրանք անօգուտ են: Սակայն դրանք նաև հնացած են: Դա ինքնատիպության հակապատկերն է: Փորձը կուտակվում է հին իրավիճակների ու խնդիրների որոշումներից: Դա ծուլություն է: Փորձը կրեատիվության հակապատկերն է: Եթե դուք կարող եք ապացուցել ձեր իրավացիությունը, նշանակում է՝ դուք հայտնվել եք բետոնի մեջ: Դուք չեք կարող ժամանակի կամ այլ մարդկանց հետ քայլել: Ձեր գիտակցությունը փակվել է: Դուք բաց չեք նոր գաղափարների համար»: Փոլ Արդեն
Փորձը հիմնված է նրա վրա, ինչ դուք արել կամ իմացել եք նախկինում: Այն, ինչ հիմա ձեզ պետք է, ներկայի ու ապագայի համար կրեատիվ որոշումներ կայացնելն է: Ինձ մի ասեք, թե երեկ ինչ եք արել, ասեք, թե ինչի վրա եք դուք աշխատում այսօր:
- Ի՞նչ եք դուք ստեղծում տվյալ պահին:
- Ինչպե՞ս եք դուք ընդարձակում սեփական սահմանները:
- Արդյո՞ք դուք չափազանց շատ եք հիմնվում անցյալի փորձի վրա:
- Դուք կա՞նգ եք առել մտածողության հին եղանակների վրա:
- Դուք փորձո՞ւմ եք ինչ-որ նոր բան:
- Դուք զարգանո՞ւմ եք:
- Դուք կանգնա՞ծ եք տեղում:
Շատ հաջողակ ու ստեղծագործող մարդիկ մի խնդրի հետ են բախվում. Նրանց կրեատիվության ջրհորը վաղ թե ուշ ցամաքում է: Նրանք հրաժարվում են անելու ու ստեղծելու սովորությունից ու անցնում ինֆորմացիայի կամ փառքի պասիվ կուտակմանը:
Նրանք ավելի հաշվենկատ են յուրաքանչյուր որոշման մեջ, որ իրենք ընդունում են: Նրանք դադարում եք ինտերակտիվ լինել, անհաջողության մատնվել, փոխվել, սովորել ու օգտագործել երևակայությունը: Նրանք սկսում են չափից դուրս շատ հիմնվել իրենց նախկին գիտելիքների ու փորձի վրա: Ինչ-որ պահի նրանք հասնում են այն բանի սահմանին, թե ինչ է իրենց հետաքրքիր ուսումնասիրել, քանի որ իրական ուսուցումը ռիսկով է ուղեկցվում:
Ուսուցման ռիսկը կայանում է նրանում, որ դուք, հնարավոր է, ստիպված լինեք լիովին փոխել ձեզ և այն, ինչ դուք անում եք ձեր սովորածի արդյունքում: Սակայն, երբ դուք հասնում եք հաջողության կամ փորձի որոշակի մակարդակին, դուք չեք ուզում փոխվել: Դուք չեք ուզում կորցնել այն, ինչ ձեռք եք բերել:
Եվ դա արդյունքում դառնում է ձեր անխուսափելի անկման սկիզբը:
Ինտելեկտի չափիչը փոխվելու ունակությունն է: Եթե դուք չեք փոխվում ու չեք զարգանում, դուք չափազանց ուժեղ եք հենվում գիտելիքների վրա, այլ ոչ թե երևակայության, չափից դուրս շատ եք հենվում փորձի, այլ ոչ թե կրեատիվության վրա:
Դուք մնացել եք անցյալում: Ու ապրում եք կանխատեսելիորեն: Իսկ կանխատեսելիությունը ոչ մի ընդհանուր բան չունի խիզախության ու կրեատիվության հետ: Ինչպես ասում են, եթե դուք պատրաստ չեք սխալվել, դուք երբևէ ոչ մի օրիգինալ բան չեք մտածի:
Թույլ տվեք, որ ձեր հաջողությունն ու փորձը խթանեն երևակայությունն ու կրեատիվությունը: Թույլ տվեք, որ ձեր գիտելիքները խթանեն վարքագծի ու լուծումների նոր, լավագույն մոդելներ, որոնք կհանգեցնեն նրան, որ գիտելիքները կփոխարինվեն ավելի լավ գիտելիքներով:
Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի իսկապես ականավոր մի բան ստեղծելու համար:
«Եթե ինչ-որ բան լավ է արված, ոչ ոք չի հարցնի, թե որքան ժամանակ է դրա վրա ծախսվում: Բոլորի համար հետաքրքիր կլինի, թե ով է դա արել». Ջոն Թեյլոր
Ինչի՞ ստեղծման վրա եք դուք աշխատում տվյալ պահին:
Այն, ինչ դուք ստեղծում եք, դա լավագո՞ւյնն է, ինչին դուք ունակ եք:
Երբ խոսքը գնում է ստեղծագործական աշխատանքի մասին, քանակը հաճախ ճանապարհ է՝ դեպի որակ: Այն ամենի մեջ, ինչ դուք ստեղծում եք, դուք պետք է ներդնեք լավագույնը: Դուք պետք է դուրս գաք ձեր սեփական հնարավորությունների սահմաններից:
Եթե դուք ինչ-որ իրապես հանճարեղ ու զարմանալի բան ստեղծեք, մարդկանց համար միևնույն կլինի, թե դուք որքան ժամանակ եք ծախսել դրա վրա:
Կյանքը ձեզ պարգևատրում է ոչ նրա համար, ինչ դուք գիտեք, այլ նրա համար, ինչ դուք անում ու ստեղծում եք:
Ձեր գլխում կարող են բազում լավ գաղափարներ լինել, բայց եթե դուք դրանցից ոչ մեկը կյանքի չկոչեք, ձեր կյանքը լեցուն կլինի ափսոսանքով:
Դուք կարող եք ցանկանալ լինել լավ ընկեր, ամուսին կամ ծնող: Բայց եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը, դուք երբեք չեք դառնա այն մարդը, ով ուզում եք դառնալ: Դուք կհիասթափեցնեք բոլորին, ով ամենաշատը ձեր կարիքն ուներ:
Նշանակություն չունի, թե դուք ինչ գիտեք ու ինչի եք հավատում: Ձեր նվիրական երազանքները, տեսլականներն ու ֆանտազիաները նույնպես ոչինչ չարժեն, եթե դուք ոչինչ չեք անում:
Դուք պետք է գործեք:
Դուք պետք է ստեղծեք, շատ ստեղծեք: Երբ դուք ստեղծում եք, դուք ստիպված եք իսկապես սովորել: Երբ դուք սովորում եք ձեր փորձի վրա ու նպատակներին հասնելու ճանապարհի վրա, դուք դա անում եք ստացած գիտելիքներն անհապաղ կիրառելու նպատակով:
Դուք սովորում եք պրակտիկայի վրա:
Զարգացրեք հզոր տեսլական ու այն օգտագործեք իսկական ուսուցումն ուղղորդելու համար, որը բավականաչափ տարբերվում է գիտելիքներ ձեռք բերելուց: Իրական ուսուցումը փոխակերպում է պահանջում: Ինտելեկտի չափիչը փոխվելու ունակությունն է: Ապրել` մտադրություն ունենալով, ու արարել, նշանակում է՝ իսկապես ապրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը