
Անդրանիկ Քոչարյանի հրապարակումը.
«1992 թ-ի հունվարի 28-ի ուշ երեկոյան Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստորագրեց ՊՆ առաջին ստորաբաժանումների ստեղծման, հրամանատարների նշանակման և համապատասխան կոչումների շնորհման հրամանների փաթեթը: Իհարկե, մինչև այդ արդեն ստեղծվել էր Պաշտպանության նախարարությունն իր կազմակերպական ձևով, բայց բանակի մարտական առաջին ստորաբաժանումների հիմքը հենց հունվարի 28-ի վերնոշյալ հրամանների փաթեթն է:
Հունվարի 28-ը բոլորիս հպարտության օրն է: Այս տոնի առթիվ մենք միասին պետք է խոնարհվենք ընկած հերոսների գերեզմանին, շնորհակալություն և երախտագիտություն հայտնենք սևազգեստ մայրերին, որ Հայրենիքին նվիրեցին ամենաթանկը, որ ունեին, խրամատում կագնած զինվորին ու վետերանին, սպայական ամբողջ անձնակազմին, և, իհարկե,
բովանդակ հայ ժողովրդին:
Մեր ամենօրյա գործը պետք է լինի անել ամեն ինչ, որ Հայոց բանակը շարունակի կատարելագործվել, շարունակի լինել Հայաստանի և Արցրախի անվտանգության հզոր երաշխավորը»: