Vale-ն զգուշացրել է Բրազիլիայում ևս մեկ ամբարտակի փլուզման ռիսկի մասին. մեկ այլ ամբարտակի փլուզումը 34 մարդու կյանք է խլել
Advertisement 1000 x 90

Vale-ն զգուշացրել է Բրազիլիայում ևս մեկ ամբարտակի փլուզման ռիսկի մասին. մեկ այլ ամբարտակի փլուզումը 34 մարդու կյանք է խլել

Բրազիլիայի հանքարդյունաբերական Vale ընկերությունը զգուշացրել է Բրումադինյո համայնքում (Մինաս Ժերաիս նահանգ) իր ևս մեկ ամբարտակի փլուզման վտանգի մասին, որտեղ հունվարի 25-ին ընկերությանը պատկանող ամբարտակի վթարի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին նշված է ընկերության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

«Տեղական ժամանակով մոտ 5։30-ին (Երևանի ժամանակով ժամը 11։30-ին) նախազգուշացնող շչակներ են միացվել Բրումադինյո համայնքում տեղակայված Կորեգո դու Ֆեյժան հանքի շրջանում՝ կապված VI ամբարտակի հսկողության համար տեղադրված սարքերում ջրի մակարդակի  բարձրացման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ – «Վալե»-ն շարունակում է  հետևել իրավիճակի զարգացմանը։ Մանրամասները կհրապարակվեն մոտ ժամանակներս»։

Առնվազն 34 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Մինաս Ժերաիս  նահանգում, ամբարտակի փլուզման արդյունքում, որը պահում էր մետաղաձուլական արդյունաբերության թափոններով ջուրը։ Ավելի քան 290 մարդ համարվում է անհետ կորած։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանց մասնակցում է ավելի քան 200 մարդ։ Արտակարգ պատահարի շրջանում ապրում է մոտ 1000 մարդ։ Մինաս Ժերաիսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել։

 



Նման նյութեր