Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Ուրբաթ օրը, Արցախ մեկնելիս, Վարդենիսի ծայրամասում մի խանութ մտանք ջուր առնելու: Երեխան զուգարան ուզեց, խանութպանին հարցրեցի կարող է զուգարան լինի, երեխան ուզում է, իսկույն հրավիրեց իրենց տուն, որը խանութի ետնամասում էր: Դե չասեմ, որ առանց սուրճի ու գաթայի չթողեցին դուրս գանք: Ահագին խոսեցինք, մի 30 րոպե անցկացրեցինք այս հիանալի մարդկանց տանը, իսկ այսօր հետ գալուց զանգ ստացանք, որ սպասում են մեզ ճաշի: ?
Չէինք կարող մերժել նրանց հրավերը և սիրով ճաշեցինք նրանց հետ:
Հասարակ, աշխատող մարդիկ, բարի և անկաշկանդ: Արցախ գնալուց անպայման մտեք իրենց խանութ ու մի բան գնեք իրենցից: Խանութը Վարդենիսից դուրս գալուց վերջինն է ձախ կողմից, կոչվում է Z-store: Ի դեպ, վերջին խանութն է մինչև Արցախ: Խանութպանի անունը Զավեն է, նա ազատամարտիկ է, ազատագրել է Քելբաջարը և Աղդամը, իր տղան` Տարոնը և հարսը` Մերին: ?»: