Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ մեր բանակի տարեդարձը, խաղաղ և անփորձանք ծառայություն մեր սպաներին ու զինվորներին: Վաղը գեղեցիկ, շքեղ բազում բառեր կլսենք իշխանավորներից: Ես ցանկանում եմ, որ այն հոգածությունը և պարգևատրումները, որոնցով շրջապատված են պետական պաշտոնյաները, բաժին հասնեին հայրենիքի պաշտպաններին: Նրանց գործը ծանր է ու վտանգավոր, իսկ պարգևներն ու գումարները բաժին են հասնում տաք կաբինետներում նստած, քարտուղարուհիների ու ենթակա աշխատողների հոգածությամբ շրջապատված պաշտոնյաներին:Բանակը սիրել է պետք ոչ միայն խոսքով, այլ՝ գործով: Պայմանագրային սահմանապահի աշխատավարձը 170 հազար դրամ չպետք է լինի, որ պայմանագրային դառնան նաև խոպանում գործերը ձախողածները, վարկերի տակ ընկածները»:
Շնորհավորում եմ մեր բանակի տարեդարձը, խաղաղ եւ անփորձանք ծառայություն մեր սպաներին ու զինվորներին: Վաղը գեղեցիկ, շքեղ…
Gepostet von Voskan Sargsyan am Sonntag, 27. Januar 2019