ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները պարգևավճարներ են ստացել գերատեսչության խնայողությունների շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգևատրումների համար: Դրանք գոյացել են մեր խնայողություններից, չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել են մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում երկու անգամ, եթե չեմ սխալվում»,- եզրափակեց Տոնոյանը: