80 դոլարանոց վարակիչ թաշկինակ. ԱՄՆ-ում վաճառում են ՍՇՎ վիրուսով թաշկինակներ
Advertisement 1000 x 90

80 դոլարանոց վարակիչ թաշկինակ. ԱՄՆ-ում վաճառում են ՍՇՎ վիրուսով թաշկինակներ

ԱՄՆ-ից սթարթափերը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների դեմ պայքարի միանգամայն յուրահատուկ միջոց են գտել: VAEV Team ընկերությունը վաճառքի համար թողարկել է Vaev Tissue թաշկինակներ, որոնք վարակված են մրսածության վիրուսներով:

Մշակողները վստահ են, որ նման թաշկինակը ՍՇՎ կանխարգելման հոյակապ մեթոդ է, որը մարդուն թույլ կտա մրսածությամբ հիվանդանալն անցկացնել իրեն հարմար ցանկացած ժամանակ: Դրա համար Vaev Tissue-ի գնորդին բավական է քիթը մաքրել վարակիչ թաշկինակով: Ընդ որում արտադրանքն ամենևին էժան չէ՝ 79.99 դոլար:

Գիտնականները, մինչդեռ, հոռետեսորեն են վերաբերվել ՍՇՎ կանխարգելման այս մեթոդին՝ նշելով, որ միայն ռինովիրուսների քանակությունն անցնում է 2 հարյուրյակից, ինչը նման թաշկինակների արդյունավետությունը նվազագույնի է հասցնում: Դրանից բացի, քանի որ անհնար է կռահել վիրուսներին օրգանիզմի արձագանքը, մասնագետները ենթադրում են, որ Vaev Tissue-ն կարող է որոշակի վտանգ պարունակել երեխաների և տարեցների համար:

med.news.am



Նման նյութեր