
Ջրասուզակները մոտակա օրերին կվերսկսեն անհետացած ինքնաթիռի որոնումները, որի մեջ գտնվում էր «Քարդիֆի» նորեկը` Էմիլիան Սալան: Այս մասին գրում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սալան տեղափոխվել էր «Նանտից» «Քարդիֆ»: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական ակումբի իր նախկին թիմակիցներին և մասնավոր ինքնաթիռով ուղևորվել Ուելս:
Թռիչքից մեկ ժամ անց ինքնաթիռն անհետացել է:
Ավելի վաղ Գերնսիի ոստիկանությունը հայտարարել էր, որ դադարեցնում է որոնողական աշխատանքները: Ոստիկանության անձնակազմը կարծում է, որ ֆուտբոլիստին և օդաչուին գրեթե անհնար է գտնել:
Դրանից հետո Սալայի ընտանիքն անհետացած ինքնաթիռի որոնումը շարունակելու համար հավաքել էր 300 հազար եվրո: