Գևորգ Ղազարյան. Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է
Advertisement 1000 x 90

Գևորգ Ղազարյան. Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին.

«Ուզում եմ մի բանի մասին խոսել, որը իմ կարծիքով պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար` մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են:

Մենք մեկ անգամ չէ, որ այս թեմայով խոսել ենք. դա շատ լուրջ խնդիր է:

Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է մեր թիմերում ու ավելանում է ֆուտբոլիստների պակասը, որոնք պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն: Որակապես լավ լեգեոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում ` հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատսխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով»,- գրել է Ղազարյանը Facebook-ի իր էջում:

armsport.am