Հայաստանում 3 երեխա արդեն ծնվել է «Հայ» ասոցիացիայի (Asociacion HAY) շնորհիվ, որը «Հայ Մանուկ» ծրագրի շրջանակում վճարում է երեխա չունեցող զույգերի ԱՄԲ պրոցեդուրան: Ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ին պատմեց, որ ևս 1 երեխա կծնվի շուտով, 20 զույգ այժմ անհրաժեշտ հետազոտություններ է անցնում ԱՄԲ-ի իրականացման համար, իսկ 930 զույգ սպասում է իր հերթին:
Մինչև այսօր ասոցիացիան երեխա չունեցող հայ զույգերի ԱՄԲ պրոցեդուրայի համար վճարում էր ամբողջ աշխարհի հայերի նվիրատվությունների շնորհիվ:
Այժմ ասոցիացիան առաջին հովանավորն ունի. Yerevan Zipline Airlines-ը խոստացել է իր շահույթի 20 տոկոսը ասոցիացիային փոխանցել:
«Մեզ արդեն միանում են կազմակերպություններ և դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ արդյունքը տեսանելի կլինի արդեն հաջորդ տարի», – NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հակոբյան-Հովհաննիսյանը:
Ասոցիացիայի ղեկավարությունը հույս ունի, որ մոտ ապագայում այլ կազմակերպություններ և ընկերություններ ցանկություն կհայտնեն միանալ տվյալ նախագծի հովանավորների թվին՝ նպաստելով երկրում երեխաների ծնունդին: Իսկ այժմ դեռ նախաձեռնությանը միացել է դերասան Անդրանիկ Հարությունյանը, որը, իր խոսքով, պատրաստ է ամեն կերպ աջակցել ասոցիացիայի աշխատանքին:
Ամբողջությամբ՝ med.news.am