Հայաստանը նշեց Հայոց բանակի օրը։ Մինչ քաղաքացիականները խմում էին զինվորների ու սպաների կենացը, հունվարի 28–ը սահմանի վրա սովորական ռեժիմով էր շարունակվում։
Հակառակորդից 100–200 մետր հեռավորության վրա պայմանագրային զինծառայողները (նրանց պայմանագրային են անվանում) չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ։
Նրանք շամպայն ու տորթ չունեին, խոհարար Գրիշա Խաչատրյանը (երկու շաբաթ է ինչ ծառայում է) մեզ իր համեղ ապուրը հյուրասիրեց։
Պայմանագրայինները գոհ են սննդից, սպասում են, որ ճաշացանկում մեղրն ու լավաշն էլ հայտնվի։
Այսօր հրամանատարությունը նրանց խորոված է հյուրասիրել, իսկ ալկոհոլ չի կարելի։ Ընդ որում` դիրքում չի՛ կարելի, նույնիսկ եթե «կարելի» լիներ։
Հարցին` «ինչպե՞ս է մայրաքաղաքում», պատասխանում ենք, որ արդեն սկսել են նշել։
Պայմանագրայինները յուրահատուկ հումորի զգացում ունեն, սնահավատ չեն, այդ պատճառով անեկդոտ են հիշում պարզամիտ գերեզմանափորի մասին, որը բողոքում է. «ով փոս փորի, ով վայելի…»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am