Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աչքակապությամբ չզբաղվենք: Անզեն աչքով տեսանելի է, որ Արցախի ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի կողմից ոչ միայն առկա է անհամաձայնություն Երևանում տեղի ունեցող գործընթացների, այլև տեսանելի է խուլ դժգոհություն:
Հայտնի մարտական գեներալ Վիտալի Բալասանյանի կողմից Եռաբլուրում արված հայտարարությունները, կապված հայտնի գործով հայտնի անձանց առաջադրված մեղադրանքների բովանդակության վերաբերյալ, առավել քան խոսուն է:
Իհարկե՛, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը որևէ հարցի կապակցությամբ, բայց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը Երևանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, իմ խորին համոզմամբ, էական է:
Այդ դիրքորոշումն էլ ավելի է կարևորվում Ադրբեջանի հետ իրականացվող բանակցությունների ֆոնին:
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Ադրբեջանի հետ իրականացվող բանակցությունների ցանկացած փուլում Հայաստանը պետք է ունենա Արցախի անվերապահ աջակցությունն ու հավանությունը, հակառակ պարագայում, որևէ ֆորմատով բանակցություն, որտեղ շոշափվելու է Արցախի ու արցախահայության ապագայի հարցը, գրոշի արժեք չի ունենա, եթե բանակցողները չունենան Արցախի անվերպահ աջակցությունն ու վստահությունը:
Խաղի կաննոները պետք է հստակ լինեն, իսկ ռազմավարական հարցերի կապակցությամբ՝ առկա լինի զրո տարակարծություն, թեկուզ միայն այն պարզ պատճառաբանությամբ, որ ամենուր պետք է գերիշխի այն մտայնությունը, որ Արցախի անվտանգությունը դա Հայաստանի անվտանգությունն է, և նրա վերաբերյալ որևէ պայմանավորվածություն, ուղղակի շոշափում է Հայաստանի անվտանգության ու ապագայի հարցը…
Լուրջ ու ահռելի աշխատանք ունենք կատարելու…»:
Աչքակապությամբ չզբաղվենք: Անզեն աչքով տեսանելի է, որ Արցախի ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի կողմից ոչ միայն առկա է…
Gepostet von Norayr Norikyan am Montag, 28. Januar 2019