Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է» ասել է երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Թվում է, թե աքսիոմատիկ մի բան է ասածը, անհերքելի մի փաստ: Բայց, օրինակ, Գերմանիայի և ժամանակը ցույց տվեց, որ նաև ամբողջ աշխարհի համար կատաստրոֆա էր հենց խաղաղությունը, ավելի կոնկրետ Վերսալյան հաշտության պայմանագիրը:
Պատմությունը անթիվ օրինակներ գիտի, երբ հենց խաղաղությունն էր կատաստրոֆա՝ գենոցիդալ և պատրիոցիդալ հետևանքներով: Ոմանց կարծիքով կոնկրետ մեզ համար, օրինակ, Կարսի պայմանագիրն էր կատաստրոֆա: Իսկ 91-ին ոմանց թվում էր, որ պատերազմն է կատաստրոֆա և որդի կորցրած ծնողների համար հենց այդպես էր, բայց այդ «կատաստրոֆան» տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր կյանքեր և, ըստ էության, մի ամբողջ ժողովուրդ փրկեց:
Իմիջիայլոց, վերջին 25 տարում ոչ էն ա պատերազմ էր, ոչ էլ խաղաղություն, բայց կատաստրոֆա էլ չէր, բա հիմա ի՞նչն ա փոխվել: Էդ ի՞նչն ա էս վերջերս փոխվել, որ 25 տարի կատաստրոֆա չէր, իսկ հիմա դարձավ կատաստրոֆա: Կարո՞ղ ա կատաստրոֆայի ակունքները ուրիշ տեղ են… Կարո՞ղ ա միտումնավոր մեզ կատաստրոֆայի են դրդում ու որպես այլընտրանք դրան «խաղաղությունը» տուլիտ անում: Կարո՞ղ ա պատահի, որ եթե մեզ թելադրվող «խաղաղությունը» չընդունենք, մեր գլխին իրոք կատաստրոֆա շինեն, որ ականջներիս օղ անենք: Ասենք, բռնեն ռազմահայրենասերներին բարոյազրկեն, բանակի գլուխը կտրեն, զինվորներին զենքից զրկեն, մեջքից խփեն ու փուռը տան…
Զոհրաբ Մնացականյանի նշանակումը ժամանակին հույս ներշնչեց, որ գոնե ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ կադր կլինի: Պրակտիկան ցույց տվեց, որ ոչ բոլոր պրոֆեսիոնալներն են հավասարաչափ պիտանի կամ առհասարակ պիտանի: Ճիշտ էին էլի արել, որ իրեն ժամանակին աքսորել էին ԱՄՆ:
Ինձ վերջերս մի հարց է չարչարում, ինչո՞ւ են սրանք վիզ դրած պացիֆիզմ ու պարտվողականություն քարոզում: Եթե իրենց ասելով «թալանված բանակը» ապրիլյան պատերազմի օրոք կորցրեց ընդամենը 800 հեկտար, ապա իրենց փառապանծ ժողովրդական հեղափոխությունից հետո համ բանակը պիտի էականորեն բարելավվեր (առնվազն այլևս չթալանվեր), համ միջազգային հանրությունը պիտի կտրուկ լավանար հետներս, համ բնակչությունը պիտի ավելի պատրաստակամ լիներ զրկանքների ու զոհողությունների գնալ, համ Ռուսաստանի հետ, դե ամեն ինչ վարչապետի ասելով, փայլուն է, համ թռիչքաձև տնտեսությունը, համ դադարած արտագաղթը…
Օրենքով սրանք ավելի արխային պիտի չլնեի՞ն, ավելի դուխով: Էդ դեպքում ինչո՞ւ են սրանք սենց չոքում…
Հ.Գ. Վիզ փող ա պետք տղերքին, փող… տվողն էլ մի հոգի ա»:
«Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է» ասել է երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարը: Թվում է, թե աքսիոմատիկ մի բան է ասածը,…
Gepostet von Artur Danielyan am Montag, 28. Januar 2019