Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է սկեսրոջ հոբելյանը. Լաուրա Քեոսայանը 80 տարեկան է (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է սկեսրոջ հոբելյանը. Լաուրա Քեոսայանը 80 տարեկան է

Մարգարիտա Սիմոնյանի Instagram-ում հրապարակել է լուսանկարներ նվիրված սկեսրոջը՝ Տիգրան Քեոսայանի մայրիկին՝  Էդմոն Քեոսայանի այրի Լաուրային։ Լրացել է դերասանուհի Լաուրա Քեոսայանի 80-ամյակը:

Սկեսրոջ մասին հրապարակումների շարքը՝ յուրօրինակ խնամված լինելու և արտասովոր գեղեցկության մասին է։

 

View this post on Instagram

 

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on Jan 28, 2019 at 4:14am PST

«Մի անգամ այս գեղեցկուհուն խանութ տարա։ Մինչ նա բծախնդրորեն նայում էր խիստ, նեղ շրջազգեստները, վաճառողուհին ինձ շշուկով հարցրեց՝ նա Սոֆի Լորե՞նն է»,- պատմում է Մարգարիտան։

Նա նաև հայտնել է, որ խնամված սկեսուրն ամեն առավոտ իրեն աշխատանքի ճանապարհելիս նախատում է արտաքին տեսքի համար։ «Մարգո՛, դու այս տեսքով աշխատանքի՞ ես գնում։ Թաց մազերո՞վ։ Առանց սանրվածքի՞։ Առանց դիմահարդարմա՞ն։ Զինա՛,- դիմում է նա մայրիկիս,- խոսի՛ր նրա հետ։ Սպորտային կոստյում և ոտնամաններ կրող մայրս ի պատասխան միայն ծիծաղում է։ Բոլորս միասին ենք ապրում, և ես շատ երջանիկ եմ, որ ամեն առավոտ կա ինչ-որ մեկը, ով հիշեցնում է գոնե գլխաշոր գցել թաց գլխիս և կա մեկը, ում հետ քնելուց առաջ՝ նյարդային աշխատանքից հետո, կիսաձայն կարելի է շշնջալ իմ սիրելի կարմիր գինու և նրա սիրելի հայկական կոնյակի ուղեկցությամբ»։

Տարեդարձը բավական ուրախ է անցել և այն միայն մի օր չի նշվել։ Հայտնի ռեժիսոր Էդմոն Քեոսայանի այրին երեկոյի ընթացքում խնդրել է իր կողքին դատարկ աթոռ թողնել սիրելի ամուսնու համար։ Մարգարիտան խոստովանել է, որ Քեոսայանների գերդաստանում տաղանդներ շատ կան, և իրենք երբեք պրոֆեսիոնալ երգիչների չեն հրավիրում, առավել ևս երբ հարազատների շրջանում է երաժիշտ Արամոն։

 

View this post on Instagram

 

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on Jan 28, 2019 at 10:15am PST

«Գեղեցկուհի Սաշկա Քեոսայանը՝ Տիգրանի և Ալյոնայի ավագ դուստրը, շնորհավորում է տատիկին 80-ամյակի կապակցությամբ»:

Լաուրա Աշոտովնան հաճախ է հիշում ամուսնու՝ Էդմոն Քեոսայանի մասին։

 

View this post on Instagram

 

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on Jan 28, 2019 at 11:45am PST

Նա Մարգարիտայի մայրիկի հետ երգել է «Ով սիրուն, սիրուն» երգը և պատմել՝ ինչ պատմություն է «թաքնված» այս երգի տակ։ «Այս երգն Էդիկի հետ միշտ երգում էինք։ Իսկ Տարկովսկին ասում էր՝ «Նման գեղեցիկ մեղեդի երբեք չեմ լսել»»,- պատմել է Լաուրա Քեոսայանը։