Երբ կաշառք տալու փորձեր տեսա, թիկնազորին հրահանգեցի՝ որևէ մեկը, բացի փաստաթղթերից, ուրիշ ոչինչ չմտցնի իմ աշխատասենյակ. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երբ կաշառք տալու փորձեր տեսա, թիկնազորին հրահանգեցի՝ որևէ մեկը, բացի փաստաթղթերից, ուրիշ ոչինչ չմտցնի իմ աշխատասենյակ. armtimes.com

Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք առեւտրի ոլորտում մենաշնորհը վերացնել․

«Մեզ մոտ շուկային հասանելիության առումով ոչ մի խոչընդոտ չկա: Քաղաքական հնարավորությունների իմաստով բոլոր գործարարները, բոլոր մարդիկ նույնպիսի հասանելիություն ունեն, ինչ եւ մյուսները: Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել, բայց սա չի նշանակում, որ որեւէ մեկը դադարել է ինչ-որ բան վաճառել, սա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այս շուկաներ: Նախկինում նման հնարավորություններ չկային: Հիմա այս հնարավորությունները ոչ միայն կան, այլեւ երաշխավորված են: Սրան հաջողվել է հասնել մեկ կանոնի հաշվին, եւ այդ կանոնը օրենքն է, եւ այն բոլորի համար նույնն է»,- նշել է Փաշինյանը:

Հարցին՝ մի՞թե դրա հետ բոլորը միանգամից համաձայնվեցին, մասնավորապես այն մարդիկ, որոնք այլ կանոններով էին խաղում ու այլ կանոնների էին ընտելացել, Փաշինյանը պատասխանել է, որ երբ վարչապետ դարձավ, հավաքեց բոլոր գործարարներին եւ նրանց հետ զրուցեց. «Ես նրանց ասացի՝ բարեկամներ, այս պահից սկսած դուք ոչ մի կոռուպցիոն պարտավորվածություն չունեք: Վե՛րջ, սրանով ամեն ինչ ասված էր: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է վճարի: Միակ պարտավորությունը օրենքով աշխատելն է եւ հարկերը վճարելը»:

Դիտարկմանը՝ կաշառք կամ թանկարժեք նվեր տալու փորձ չի կատարվե՞լ, Փաշինյանը նշել է, որ ինչ-որ պահի նման փորձեր սկսել է նկատել. «Երբ նման փորձեր տեսա, պարզապես իմ թիկնազորին հրահանգեցի, որ ոչ ոք իմ աշխատասենյակ որեւէ բան մտցնելու հնարավորություն չունենա՝ փաստաթղթերից բացի: Եվ սա խստորեն պահպանվում է»:

armtimes.com