Հաագայում մոտ 100 օր տևած պատարագն ավարտվել է. Թամրազյանները կմնան Նիդեռլանդներում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հաագայում մոտ 100 օր տևած պատարագն ավարտվել է. Թամրազյանները կմնան Նիդեռլանդներում. armeniasputnik.am

Հոլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել, և բողոքական եկեղեցում հայկական ընտանիքի պաշտպանության համար անդադար մատուցվող պատարագն ավարտվել է։

Հայկական ընտանիքի պատմությունը, որը թաքնվել էր Հաագայի բողոքական եկեղեցում` արտաքսումից խուսափելու համար, երջանիկ ավարտ է ունեցել։ Այդ մասին հաղորդում է Dutch News պարբերականը։

Նշենք, որ ավելի վաղ լայն արձագանք էին ստացել երկու հայկական ընտանիքների գործերը, որոնց սպառնում էր արտաքսում։ Առաջին դեպքում Հովիկը և Լիլին իրավունք են ստացել մնալ երկրում։ Նրանց մայրը՝ Արմինե Համբարձումյանը, արտաքսվել է Հայաստան։ Երկրորդ դեպքում Թամրազյանների ընտանիքը Հաագայում թաքնվել էր բողոքական եկեղեցում։ Այստեղ քահանաները շուրջօրյա պատարագ  էին մատուցում, որպեսզի ոստիկանությունը չկարողանա մտնել եկեղեցի։

Եվ ահա հունվարի 30–ին հայտնի է դարձել, որ Հաագայի բողոքական եկեղեցում Թամրազյանների ընտանիքին օգնելու պատարագն ավարտվել է։ Նիդեռլանդաների կառավարությունն այս շաբաթ որոշում է ընդունել բնակության իրավունք տրամադրել ավելի քան 600 փախստական երեխաների և նրանց ծնողներին, այդ թվում` Թամրազյան ընտանիքին։

Այսպիսով, հայկական ընտանիքին ապաստարան տված եկեղեցին ավարտել է պատարագը, որը տևել է 96 օր։

Ստացված տեղեկության համաձայն, եկեղեցու հոգևորականը շնորհակալություն է հայտնել երկրի իշխանություններին ընդունած որոշման և փախստականներին աջակցելու համար, որոնք նույն իրավիճակում էին։

Ինչպես հայտնի է, Թամրազյանների ընտանիքը 2010թ–ից բնակվում էր Նիդեռլանդներում։

armeniasputnik.am