Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի Միրզոյան Արարատի բացատրությունները։
Սաղ չյոտկի ա ասում։
Հա՛մ ջիփի, հա՛մ ախռանայի, հա՛մ հայրական տան հարևաններին չանհանգստացնելու համար կառավարական ամառանոց տեղափոխվելու մասին։
Ամեն ինչ օրենքի տառով և ոգով: ՀՀԿ-ի վախտով սահմանված օրենքով և ոգով։
Ուղղակի, իմ հիշելով, իրենք այս երևույթների դեմ պայքարելով եկան իշխանության, որ ո՛չ ջիպավորներ պետք է լինեին, ո՛չ ախռանիկներ, կառավարական դաչաներն էլ դպրոց-մանկապարտեզ պետք է դառնային։
Բայց երևի լավ չեմ հիշում 🙂
Դրա համար էլ ինքը մեր ժողովրդի ամենարդար ԱԺ խոսնակն ա այս 30 տարվա մեջ »:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=600181553755394&id=100012906641219