«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լավ կլիներ, եթե մեր պետական դրոշը խաչ պարունակեր:
Սա արդեն ծիծաղելի էլ չէ:
Պետության կարևորագույն լծակներին տիրապետող ուժը բացի այն, որ հեռու է հայոց պետականության պատմությունից, չգիտես թե ինչով է զբաղված:
Ասեք խնդրեմ, իսկ նախաքրիստոնեական Արատտայի, Հայասայի, Նաիրիի, Ուրարտուի, Արտաշեսի ու Տիգրան Մեծի Հայքի հետ ի՞նչ անենք, մի կողմ նետե՞նք, դա այլևս մեր պատմությունը չէ՞:
Թե՞ Տիգրանի ստեղծած պետությունն էր ավելի վատը:
Փաստացի, մենք լուրջ պետություն եղել ենք նախաքրիստոնեկան շրջանում, այնպես որ, պետական խորհրդանշանների հետ մի վարվեք այնպես, ինչպես կվարվեք ձեր բակի նստարանների հետ:
Իսկ հաջորդ միտքը ո՞րն է լինելու` Հայաստանի սահմանները վերաձևել խաչի տեսքո՞վ:
Պարոնայք, դուք Սահմանադրություն պիտի փոխեիք առաջին հերթին, ոչ թե օրհներգ ու դրոշ»:
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ լավ կլիներ, եթե մեր պետական դրոշը խաչ պարունակեր:Սա արդեն ծիծաղելի էլ…
Gepostet von Lusine Haroyan-Dallakyan am Sonntag, 3. Februar 2019