« Դա սարկազմ էր, ես չեմ առաջարկել դրոշը փոխել»․ Ալեն Սիմոնյան. factor.am
Advertisement 1000 x 90

« Դա սարկազմ էր, ես չեմ առաջարկել դրոշը փոխել»․ Ալեն Սիմոնյան. factor.am

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Ազգային ժոզովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։ Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, ձեզ քննադատողներն ասում են՝ բոլորը խնդիրները լուծել եք, մնացել է օրհնե՞րգը։ Ինչո՞ւ եք որոշել այդ հարցը դարձնել օրակարգային։

-Ես միշտ էլ ասել եմ, որ օրհներգը լավը չի, բայց հիմա հանրությանն առաջարկել եմ քննարկել, չեմ առաջարկել փոփոխել, որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։ Այս քննարկումներից հասկացել եմ, որ գործող օրհներգի հետ կապված խնդիրներ կան, և մեծ մասի մոտ այն գոհունակություն չի առաջացնում։ Իհարկե, ամենակարևոր հարցը դա չէ, բայց այդպես միշտ ինչ-որ կարևոր հարցեր են լինելու։ Ես գտնում եմ, որ ինչպես նավն անվանես, այն այնպես էլ առաջ կգնա։ Չեմ համարում, որ թշվառ, անտեր օրհներգը մեր Հայաստանին սազական է։

-Եռագույնին էլ անդրադարձել եք Ձեր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ պետք է եռագույնին խաչ ավելացնել։

-Դա սարկազմ էր, ես վստահ եմ՝ այս հոդվածը կարդալու են քչերը, կարդալու են այն վերնագիրը, որ դնելու եք։ Սակայն հասկացա, որ լրատվամիջոցներին ձեռնտու է այդ վերնագիրը, իսկ մարդկանց էլ՝ մեկ նախադասություն կարդալ, այլ ոչ թե մեկ էջ։ Կրկնում եմ՝ դա սարկազմ է եղել, չեմ առաջարկել դրոշ փոխել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: