ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Դիտեցի «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների ու հայտնի քահանայի երկխոսությունը, երբ պատգամավորներն այցելել էին նրան՝ իրենց զորակցությունը հայտնելու: Իրավիճակին համապատասխան շատ նորմալ, շատ ընդունելի ու կարելի է ասել՝ իր փոխադարձ համարժեքությամբ բավական ադեկվատ զրույց էր: Քահանան ասում էր՝ անձնականի համար չմտածենք, երկրի համար մտածենք: Գործընկերներս համաձայնում էին, և այլն:
Բայց ամենագովելին այն էր, որ ժամանակակից դպրոցի պատերից դուրս էր: Այս առումով, հուսամ, «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերների հետ համախոհ ենք: Թե չէ՝ ինչ խոսք, իհարկե Աստված օրհին Հայաստանի ու Արցախի հանրապետություններն ու համայն հայ ժողովրդին»:
Դիտեցի Լուսավոր Հայաստան խմբակցության մեր գործընկերների ու հայտնի քահանայի երկխոսությունը, երբ պատգամավորներն այցելել…
Gepostet von Vahagn Tevosyan am Sonntag, 3. Februar 2019