Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել բնակելի շենքի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել բնակելի շենքի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Օրինջի օկրուգի հրշեջ ծառայությունը: Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Յորբա Լինդա քաղաքի մասնավոր տներից մեկի վրա, ինչի հետեւանքով հրդեհ է սկսվել:

«Տուժել է մի շինություն, զոհվել է երկու մարդ, երկու տուժածների տեղափոխել են հիվանդանոց»,- ասված է Twitter-ում հրշեջ ծառայության միկրոբլոգում:

CBS հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Cessna 414A մոդելի երկշարժիչ ինքնաթիռը փետրվարի 3-ին մեկնել էր Օրինջի օկրուգի օդանավակայանից եւ աղետի ենթարկվել տեղական ժամանակով մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 4-ին ժամը մոտավորապես 02:00-ին):