Անհետ կորած համարվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ախթալա քաղաքում
Advertisement 1000 x 90

Անհետ կորած համարվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ախթալա քաղաքում

Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում ՀՀ ոստիկանությունը քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անհետ կորած համարվող 14-ամյա  Մարիաննա Իսահակյանը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

2005 թվականի ծնված Մարիաննա Իսահակյանը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից փետրվարի 2-ից որոնվում էր որպես անհետ կորած: