Հրապարակախոս Կարինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ կարող հավատալ, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Ալոյանին ազատել են այն պատճառով, որ նա հնազանդորեն չի կատարել Նոր տարվա արձակուրդները Հայաստանում անցկացնելու վարչապետի հորդորը: Ի՞նչ է դա նշանակում: Հնազանդությու՞նն է չափանիշը նախարարների լավ կամ վատ աշխատանքի:
Այս դեպի ո՞ւր ենք գնում: Իր արձակուրդն է, որտեղ կուզի, այնտեղ էլ կանցկացնի: Ավելի ստորացուցիչ բան դժվար է պատկերացնել: Թող հիմնավորեն այդ որոշումը:
Եվ Ճարտարապետների միությունը, որը անհասկանալի հանգամանքներում դարձավ Ճարտարապետների պալատ, ինչ է թե Թուրքիայում էլ է այդպես կոչվում, այսօր կառավարությունից պետք պահանջի այդ հիմնավորումը: Որովհետև Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումը սկսվում է հենց այդտեղից. որ ամեն նշանակում հիմնավորվի և ամեն ազատում՝ նույնպես: Հասարակության առջև հաշվետու է պետք լինել խոսքով և գործով:Միշտ դա ենք պահանջել, այդպես չէ՞»:
Ես չեմ կարող հավատալ, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Ալոյանին ազատել են այն պատճառով, որ նա հնազանդորեն չի…
Gepostet von Karine Hakobian am Montag, 4. Februar 2019