Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին. armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Ուկրաինայում ՀՀ նսխկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել 1in.am-ի սեփականատեր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը ԱԺ-ում հունվարի 16-ի իր ելույթում նշել էր,թ ե արտերկրում Հայաստանի դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք: «Բազմիցս առիթ է եղել անդրադառնալ այդպիսի արատավոր նշանակումներին, դրանցից ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշներ ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով։ Այդ նույն անձը Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն ու դիվանագիտական ներկայությունը տարիներ ի վեր ծառայեցրել է ավելի շատ Ռուսաստանի շահերը առաջ մղելով, քան Հայաստանի։ Նա խիստ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Զուրաբովի հետ, նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով, դա էր պատճառը, որ 2014 թվականից ի վեր Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հասել են այսքան ողբերգական մակարդակի։

Այս խոսքերը Անդրանիկ Մանուկյանը համարել է վիրավորական, պահանջում է, որ պատգամավորը հրապարակային ներողություն խնդրի իրենից, հերքում տարածի ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցներով եւ իր հասցեին հնչեցված արտահայտությունների համար գանձի 5 դրամ։ Հայցը արդեն մուտք է եղել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։

armdaily.am