«Սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լևոնին ու Նիկոլին». Շարմազանով. iravunk.com
Advertisement 1000 x 90

«Սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լևոնին ու Նիկոլին». Շարմազանով. iravunk.com

Ուղիղ 26 տարի առաջ այս օրը` 1993 թվականի փետրվարի 5-ին, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախի հյուսիսային և հյուսիս-արևելյան որոշ շրջաններ։ Պատմական այս շրջանի, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

– 1993 թվականի աշուն-ձմեռը բավականին ծավալուն էր մարտական գործողություններով, ադրբեջանցիներն ամռանից սկսած ունեցան որոշակի փոփոխական հաջողություն, բայց դրանից հետո հայկական և արցախյան ինքնապաշտպանական ուժերը` այն ժամանակ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարողացան հակահարված հասցնել: Հակագրոհը լայն ծավալով սկսվեց հենց 26 տարի առաջ այս օրը  և ազատագրվեց ադրբեջանական օկուպացիայից Արցախի հանրապետության մի շարք տարածքներ և դրանով սկիզբ դրվեց Արցախի ամբողջական ազատագրմանը: Այս օրերի համար սա շատ արդիական թեմա է, որովհետև այսօր շատ են խոսում խաղաղության մասին: Ի սեր Աստծո, բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում և խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց դեռևս հին հռոմեացիներն էին ասում` ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միաբանվել ու պայքարել է, պարտվել է, երբ նստել է թախտին ու սպասել` բախտին` հույս կապելով տարբեր մեծ պետությունների օգնությունների հետ: Իսկ այդ մեծ պետություններն ասել են, որ, օրինակ, բրիտանական նավատորմը չի կարող բարձրացնալ Արարատի լեռները: Դրա համար, ինչպես Նժդեհն էր ասում, պետք է միավորվենք, մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինը: Այսօր, առավել քան երբևէ, պանթուրքիզմի վտանգը առկա է, դրա մասին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Էլ Թուրքիան չեն խորշում խոսել: Շատ բացահայտ դրա մասին ասում են թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը: Իսկ այս ընթացքում, դժբախտաբար, մեզ մոտ պետության ղեկավարը և նրա քաղաքական թիմը երկիրը տանում են բաժանարար գծերի ճանապարհով: Այդ իմաստով` տեսնում եմ շատ լուրջ մարտահրավերներ:

Դուք նշում եք մարտահրավերների մասին, սակայն մեզ ամենաբարձր պետական մակարդակով պատրաստում են ինչոր խաղաղության: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանի 1998 թվականի պարտվողական թեզը իրենք ուզում են այսօր կյանքի կոչել, բայց մենք Վազգեն Սարգսյանի գործի ժառանգորդներն ենք և վստահաբար ասում եմ` սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լևոնին ու Նիկոլին: Մենք պետք է կարողանանք գնալ այդ ճանապարհով:

Բայց անգամ Հանրային հեռուստատեսությամբ են մարդկանց մեջ «ներարկում», թե ինչպես պետք է պատրաստվեն խաղաղության, չնայած նրան, որ Ադրբեջանում բոլորովին այլ տրամադրություններ են տիրում:

– Նախ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է, ոչ թե հանրային պահանջ ներկայացնել, այլ հակաքարոզ տանել: Վերջերս Հանրային հեռուստատեսոսւթյամբ տեսա եկեղեցու պատմության վերաբերյալ, ինչպես նաև տխրահչռակ նախարարի և քահանայի հետ կապված միջադեպի մասին ռեպորտաժը… Ես ամաչում եմ, որ նման նյութ կարող է գնալ Հանրային հեռուստատեսությամբ, որտեղ հակաքարոզ է գնում մեր քրիստոնեական և ազգային արժեքների դեմ: Կարծում եմ` մեր հասարակությունը պետք է նմանատիպ գործելաոճի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

iravunk.com



Նման նյութեր