«Այս չորս օրը ականջս շոյվում է, երբ հարևաններն ինձ տեսնելով, ասում են. «Տիգրան ջան, դու ճիշտ էիր, մենք՝ սխալ»»
Advertisement 1000 x 90

«Այս չորս օրը ականջս շոյվում է, երբ հարևաններն ինձ տեսնելով, ասում են. «Տիգրան ջան, դու ճիշտ էիր, մենք՝ սխալ»»

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի քաղաքապետարան և Նոր Նորքի համայնքապետարան։
Ձեզ դիմում է բազմահարկ Մոլդովական 3 շենքի բնակիչը՝ ես։

Արդեն չորս օր է խափանված է մեր վերելակի (լիֆտի) աշխատանքը։

Մի կողմից մտածում եմ, որ այսպիսով փորձ է արվում պատժել ինձ հակահեղափոխական մտքերիս համար, մյուս կողմից՝ զարմանում եմ, որ դրա համար պետք է տուժեն մի քանի տասնյակ ձեզ ձայն տված այլ մարդիկ։

Այո, խոստովանեմ, որ չեմ ընտրել ձեր դաշինքը, ավելին՝ ունեցածիս հնարավորին չափ համոզում էի որ իրենք էլ դա չանեն։
Չլսեցին։

Խնդրանքս ո՞րն է։ Ոչ մի։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ձեզ առ այն, որ այս չորս օրը ականջս շոյվում է, երբ հարևաններն ինձ տեսնելով, ասում են.
– Տիգրան ջան, դու ճիշտ էիր, մենք՝ սխալ :)»:

Հարգելի քաղաքապետարան և Նոր Նորքի համայնքապետարան։Ձեզ դիմում է բազմահարկ Մոլդովական 3 շենքի բնակիչը'ես։Արդեն չորս օր է…

Gepostet von Tigran Kocharyan am Mittwoch, 6. Februar 2019