
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ազատվել է պաշտոնից։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ինեսսա Գաբայանին կփոխարինի նրա տեղակալ Միհրան Պողոսյանը։