
Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածի եւ եկամուտների հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է 2 հողամաս, 1 հասարակական նշանակության շինություն, եւ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA CAMRY 2.4:
«Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 25 մլն.153 հազար դրամի բաժնեմաս: Դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ, իսկ աշխատանքի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումները՝ 1մլն 634հազար 069 ՀՀ դրամ:
Նշենք, որ Սեւակ Միքայելյանը 25 տարեկան է, քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2018թ.ի հոկտեմբերի 27-ին: