
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հռոմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսին և կազմակերպության նախագահի ընտրություններին՝ քվեարկելով գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:
Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:
ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին պատվիրակները քվեարկել են միաձայն: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։
Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել է ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն: Նախագահի ընտրությունից հետո կայացել են ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնել է տասը թեկնածու: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):