«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում ՊՊԾ խմբի գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, դատարանի դահլիճում հայտարարեց. «Երբ Արթուր Վանոյանի հիշատակի համար համազարկ տվեցինք, լիցքավորված ատրճանակները ես՝ որպես սպայի, հանձնեցի Ձեզ և նաև շարքային ընկերներին և տվեցինք համազարկ: Եթե իրոք պետական դավաճաններ էինք, ինչպես դուք եք արտաբերում, Ձեզ տրված էր հնարավորություն, մանավանդ տղաներից մարդ չկար, ինչի՞ համար մեզ տեղում չգնդակահարեցիք»:
Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կարձագանքի Վալերի Օսիպյանի այն հայտարարությունը, թե իրենց արածը շոու էր, երբ միասին համազարկ էին տալիս մահացածների պատվին:
Վարուժան Ավետիսյանն ասել է. «Ապագա ամբաստանյալ Վալերի Օսիպյանի՞… Նա բացարձակ սուտասան է և լրիվ կեղծում է իրականությունը: Ոչ մի շոուի խնդիր էլ չկար: Մենք բոլորս էլ շատ ծանր ենք տարել այդ դեպքը, մինչև հիմա էլ ծանր ենք տանում և մարդկայինով, մանավանդ այդ պահին՝ այն ժամանակ, մենք փորձեցինք մեր ձեռքի եկածն անել այդ բարոյական հարթության մեջ ինչ-որ առումով մեր խիղճը հանգստացնելու համար, որ ցավալի զոհ է եղել…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am