
Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: «Jerusalem Post» կայքի հոդվածում այս մասին գրում է Էլազար Նուդելը:
Հեղինակը ներկայացնում է 6 կետից բաղկացած ցուցակ, որն ըստ նրա պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
«1922 թվականից հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված երևույթ դարձավ Երուսաղեմում: Հայկական կավե ամանների ծաղկազարդ նախշերը դարձան Երուսաղեմի արհեստի այցեքարտը»,- նշվում է հոդվածում:
Աղբյուրի հաաձայն՝ իսրայելական ազգային պարը, հրեական շոֆար ծիսական հոգեւոր երաժշտկան գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, հնգամատյանի ընթերցումը և համիրյան հարսանեկան ծեսը նույնպես պետք է ընդգրկվեն ցանկում:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտոնապես դուրս եկան ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ): Նրանց խոսքով՝ դուրս գալու պատճառը Իսրայելի նկատմամբ կանխակալ վերաբերմունքն էր: