Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա մենք անտեղի գրեցի՞նք մեր Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը. Կառավարության ծրագրի նախագծում չկա ոʹչ անցումային արդարադատություն, ոʹչ սահմանադրության փոփոխություններ, ոʹչ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության գաղափար, ոʹչ ընտրական օրենսգրքի փոփոխության գաղափար, ոʹչ դատախազության, ոʹչ ՀՔԾ, ոʹչ ոստիկանության, ոʹչ ԱԱԾ, ոʹչ ՔԿ բարեփոխման գաղափարներ:
Եթե կա էլ, շատ մակերեսային, հպանցիկ: Կա տեսական տարբերակ, որ այդ և այլ բաները փոխվելու է ԱԺ ձեռով՝ օրենքներով, բայց այս նախագծում եղած բազմաթիվ բաներ նույնպես օրենքներով են փոխվելու: Հիմա, վերոհիշյալ և այլ մարտահրավերները կարգավորելու համար, ԱԺ-ն ծրագիր է ունենալո՞ւ, թե՞ ինչպես:
Ես հիմա չեմ ուզում մատնանշել բոլոր բանավոր խոստումները, որ տվել է նոր իշխանությունը վերոհիշյալ ոլորտների բարեփոխումների մասին, բայց հիմա ճիշտ ժամանակն է բացատրելու, թե ինչու չկան այդ մարտահրավերները Կառավարության ծրագրի նախագծում, որն ի դեպ շատ թույլ է հենանշային ցուցիչներից, դրանք գրեթե չկան՝ որտեղ ենք և ուր ենք հասնելու, կոնկրետ թվեր են հարկավոր, թեկուզ մոտավոր և այլն և, եթե սա այսպես ընդունվի ԱԺ-ում, արդյո՞ք հետո չի բացատրվելու, թե նման պարտավորություն չենք ունեցել Կառավարության ծրագրով:
Խնդրում եմ ինձ չխեթել, թե սերժաբարո ժամանակների ծրագրերում էլ որոշակիություն ու, մանավանդ, իրական բարեփոխումներ չկային, կամ՝ Կառավարության ծրագրերի ձևաչափն է այսպիսին:
Խոստովանեմ, որ պետություն զավթած վարչախմբի կառավարությունների ծրագրերը կարդալն ամենահետաքրքիր կամ ամենաարդյունավետ գործը չէ, որով արժեր զբաղվել, չեմ կարդացել, բացառությամբ մի քանի դրվագների: Հիմա, պատասխանատվություն ունեմ կարդալու: Էքսպրոմտ, հետո ավելի հանգամանալից կանդրադառնամ»:
Բա մենք անտեղի գրեցի՞նք մեր Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզըԿառավարության ծրագրի նախագծում չկա ոչ…
Gepostet von Levon Barseghyan am Mittwoch, 6. Februar 2019