Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ազատություն»-ով «Հեղափոխության օրագիրն»եմ նայում, անկեղծ ասած էն ժամանակ այդքան էլ չէի հետևում։ Հիմա ցույց են տալիս, որ ինչ֊որ տեղ նստած են Նիկոլենք ու Նիկոլը հայտարարում է խոսափողի մեջ. «Իսկ հիմա խոսքը փոխանցվում է Արմեն Աշոտյանին ու Էդուարդ Շարմազանովին»ու միանում է «Մենակ եմ, տխուր եմ» երգը։ Ու էդ պահին պիտի տեսնեք Նիկոլի հրճվանքը։ Էն որ թույն հումոր են արել էլի )))) Արա 90-ականների սկետչերի էն ամենավատ ձևաչափի վրա էս մարդը հրճվում ա 2018 թվականին ?♂️?♂️?♂️
Անջատեցի, մտա ՖԲ , տեսնեմ Գերմանիայում տրված էն ռուսերեն հարցազրույցի ամբողջական տարբերակն են գցել։ Հարցազրույցը վերցնողի ականջներից հավանաբար արյուն էր հոսում… Սենց խայտառակ բան դժվար ա պատկերացնել։ Ու մեկը չկա է էս մարդուն ասի, որ ինքը ռուսերեն ՉԳԻՏԻ։
Հիմա տեսեք։ Էս ամեն ինչը էս փուլում նորմալ ա։ Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Ba Serji jamanak lav er? տրամաբանության մեջ առաջ ենք գնում։ Բայց էս մարդիկ այսքան ժամանակում ոչ մի իրական գործ չեն արել։ Ոչ մի խոստում չեն կատարել, դեռ հակառակը՝ անում են բաներ, որոնք հակասում են իրենց խոստումներին։ 8 ամիսը քիչ է, կասեք դուք։ Ես էլ կհամաձայնեմ։ Բայց ամեն հաջորդ օրը կրկնակի բացասական էֆեկտ է ունենում երբ ամեն ինչ դեպի վատն է գնում։ Ու երկար չի ձգելու Նիկին, էս սաղ իրա դեմ ա դրվելու ու չի մարսելու նենց, ոնց մարսում է այսօր։ Շուտով հետաքրքիր իրադարձությունների ականատեսն ենք լինելու։ Առհասարակ, կյանքը հետաքրքրացել ա, լիքը էքշն ա մտել մեջը։ Ba Serji vaxt xi senc er?? ???»:
Ազատությունով 《Հեղափոխության օրագիրն》եմ նայում, անկեղծ ասած էն ժամանակ այդքան էլ չէի հետևում։ Հիմա ցույց են տալիս, որ…
Gepostet von Vazgen Sagatelyan am Freitag, 8. Februar 2019