Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:
Մարտն անցել է Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո ռինգում խառնաշփոթ է սկսվել: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես է եկել հայտարարությամբ.
«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,- ասել է Դավթյանը:
Հիշեցնենք, որ նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը: