«Նենց արեք, որ ձեր երեխեքը ձեր անուններից չամաչեն, ինչը շատ իրատեսական է թվում էս պահին: Զոնտիկը ընդամենը նախանշան է…»
Advertisement 1000 x 90

«Նենց արեք, որ ձեր երեխեքը ձեր անուններից չամաչեն, ինչը շատ իրատեսական է թվում էս պահին: Զոնտիկը ընդամենը նախանշան է…»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զվարճալի է հետևել քայլառաստների անկեղծ տարակուսանքներին: Իրենց թվում ա, որ զոնտիկի թեման անիմաստ ուռճացված, անբովանդակ ու արհեստածին թեմա է: Ու մեծ մասամբ ճիշտ է թվում: Իրոք ուռճացված ու անբովանդակ է, բայց անշուշտ արհեստածին չէ: Ախր ո՞նց չեք հասկանում, որ եթե դուք որևէ, մի չնչին, մի փոքր արդյունք ցույց տված լինեիք, ոչ պարգևավճարները թեմա կդառնային, ոչ զոնտիկը, ոչ էլ նույնիսկ կոկորդիլոսները:

Էս պահին ձեր «նվաճումները»՝ ՀՆԱ-ին հասցված կես միլիարդ դոլարից ավել վնասն է, հարյուրավոր միլիոնների աճած ստվերային տնտեսությունը և բյուջեի տասնյակ միլիոնների պակասորդը: Մարդիկ՝ առաջին հերթին ձեր երբեմնի համակիրները, կատաղում են, գիտակցելով, թե ում են իշխանության բերել: Որևէ արհեստածին պրոցեսի կարիք չկա, չկա դավադրության կարիք:

Մարդիկ ձեր վրա են կատաղած ու ցանկացած կայծ պայթյունի է բերում, քանի որ բոլորը զգում են գալիք մղձավանջը՝ ձեր հմուտ ներքին և արտաքին քաղաքական քայլերի արդյունքում: Իսկ դուք մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու փոխարեն՝ ընկած անիմաստ թանկ տոնածառ եք բերում, օրհներգ եք փոխում…

Ձեր պարագլուխը, եթե խոսում է, ապա կամ խաշից, կամ թատրոնից, կամ բիլետրիստիկայից, կամ էլ՝ նախկինների ջանքերով արձանագրված արդյունքներն է իրեն վերագրում: Վերջի վարիանտ պարզապես ստում է, ակնհայտ ստեր է տարածում:

Վիգեն Սարգսյանի շուրթերն ու փորի չափը, Ռիտա Սարգսյանի առոգանությունը, Շուշան Պետրոսյանի դեմքի արտահայտությունը և քաղաքական կյանքը համալրած բազմաթիվ այլ նմանատիպ դատարկ դիսկուրսները առաջ են բերվել հենց ձեր ջանքերի, ձեր դավերի արդյունքում: Դուք դավեր եք փնտրում, քանի որ դա հենց ձեր ոճն էր: Դուք չեք ընկալում, որ էս բումերանգները հերթով ձեր ճակատին են գալու:

Ավելին, սրանք դեռ ամենափոքր բումերանգներն են, ամեն ինչ դեռ առջևում է: Շուտով մարդիկ հավեսով հավատալու են ձեր մասին տարածվող ակնհայտ ստերին ու լինելու են նրանք, ովքեր օգտվելու են մեր մարդկանց այդ զզվելի սովորությունից: Սա իհարկե ցավալի ու նույնիսկ նողկալի է, բայց միանգամայն արդար է:

Մի բան հիշեք՝ ո՛չ Մանվել Գրիգորյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ու ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի երեխեքի մտքով չի անցնում ու չի անցնելու իրենց ազգանունները փոխել, որտև անկախ բոլոր դավերից՝ նրանք գիտեն, թե ինչու պիտի հպարտանան իրենց ծնողներով, թոռներն էլ կիմանան, ծոռներն էլ: Նենց արեք, որ ձեր երեխեքը ձեր անուններից չամաչեն, ինչը շատ իրատեսական է թվում էս պահին: Զոնտիկը ընդամենը նախանշան է…

Հ.Գ. էն «թալանված 40 միլիարդը» ի՞նչ եղավ, հետ բերի՞ք…»:

Զվարճալի է հետևել քայլառաստների անկեղծ տարակուսանքներին: Իրենց թվում ա, որ զոնտիկի թեման անիմաստ ուռճացված, անբովանդակ…

Gepostet von Artur Danielyan am Sonntag, 10. Februar 2019



Նման նյութեր