Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 90-ամյակը:
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն այսօր էլ նույն եռանդով և ոգևորությամբ շարունակում է մասնակիցը դառնալ իր իսկ մարզադպրոցի առօրյային:
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում:
1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն՝ օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, ինչից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։