
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են կայանալու: Նախընտրական շրջանը բավականին թեժ է անցնում: Առաջադրված թեկնածուներից Գևորգ Սիմոնյանն ու աջակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին: Նրանք բողոքում են խտրական մոտեցումից: Մասնավորապես Factor.am-ին պարզ դարձավ, որ թեկնածուին արգելել են քարոզարշավի շրջանակներում հանդիպել Վարդենիսի հիվանդանոցի աշխատակիցներին, մինչդեռ մյուս թեկնածուները նման արգելքի չեն բախվել: Վարդենիսցիների պնդմամբ` ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին աջակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նրանք համակուրսեցիներ են եղել և հենց մարզպետն է արհեստական խոչընդոտներ ստեղծում իրենց համար: Փորձեցինք կապ հաստատել նաև մարզպետի հետ, վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:
Մանրմասները` ավելի ուշ: