Դատելով զանգերից և հաղորդագրություններից՝ այս հաղորդումը վրդովեցրել և զայրացրել է շատերիդ։ Բայց այս և այլ «հայտնի» մարդկանց հակաեկեղեցական կեցվածքը նոր չէ, քաղաքական նոր իրավիճակում կրկին ակտիվացել են իրավապաշտպաններն ու օտար աղբյուրներից սնվող անձինք։ Ավելի լայն համատեքստում՝ մեր եկեղեցու դեմ վերջին շրջանում աշխուժացած տարաբնույթ հարվածները պետք է դիտարկել արժեքային համակարգերի և ինքնության պահպանության պայքարի շրջանակներում։
Հակառակորդները շատ լավ հասկանում են, որ Հայոց Եկեղեցին տկարացնելու, վարկաբեկելու և ցեխ շպրտելու շնորհիվ կարողանալու են հաջողության հասնել այլ հարցերում ևս։ Ի՞նչ անել․ չպետք է լռել և թույլ տալ այս մարդկանց պղտորելու մթնոլորտը և խոսելու ժողովրդի անունից, պետք է միավորենք մեր բոլոր ուժերը, մոռանանք անձնական խնդիրները, քաղաքական հայացքները, չվախենանք խոսել քրիստոնեական մեր ինքնության մասին և պայքարենք հանուն այն հոգեմտավոր արժեհամակարգի, որը ստեղծվել է Հայոց Եկեղեցում։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: