
Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել WBC գործկոմի անդամ և փոխնախագահ Օկսանա Սեմինիշինան, որն էլ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Punch Boxing-ի և WBC-ի՝ իր տեսակի մեջ աննախադեպ համագործակցության մասին.
«Punch Boxing-ն այս պահին International Silver գոտու երկու չեմպիոն ունի՝ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը:
Նրանք շատ լավ, հեռանկարային մարզիկներ են ու ես վստահ եմ, որ հետագայում նրանց կարիերան էլ ավելի մեծ աճ կգրանցի:
Իմ այցելության հիմնական նպատակը պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացումն է: Ցանկանում ենք, որ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը աճ գրանցի, որ տղաները սիրողական կարիերայի ավարտից հետո հասկանան, որ կա նաև շարունակություն՝ ի դեմս պրոֆեսիոնալ բռնցքամարտի:
Վաղը նախատեսում ենք մեկնել Գյումրու բռնցքամարտի դպրոց, որտեղ Արամ Դավթանը նախատեսում է բռնցքամարտի ձեռնոցներ նվիրել երեխաներին:
Բացի դա, ես հույս ունեմ, որ ևս մեկ համատեղ նախագիծ կկարողանանք իրականացնել: Հիմա աշխատում ենք WBC Armenia գոտու ստեղծման ուղղությամբ:Punch Boxing-ը կկազմակերպի այդ մրցաշարը բացառապես հայ բռնցքամարտիկների համար՝ ամբողջ աշխարհից, ու այդ մրցաշարի հաղթողները կհամարվեն նաև WBC վարկածով չեմպիոններ»,- պատմեց Օկսանա Սեմինիշինան:
Ամբողջությամբ՝ armsport.am