Հայկ Մարությանը այցելել է 90-ամյա հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը այցելել է 90-ամյա հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է օլիմպիական բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:

Այդ մասին քաղաքապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով 90-ամյա հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանի հետ լուսանկարները:

«Այցելեցինք հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին՝ նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում:

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը, որն այսօր տոնում է ծննդյան 90-ամյա հոբելյանը, մեզ վարակեց իր կենսուրախությամբ ու ապագայի ծրագրերի հանդեպ անխախտ հավատով»,-գրել է Հայկ Մարությանը: