Պարզվում է՝ կնոջ օրգանիզմի համար ճակատագրական կարող է լինել յոդի պակասը
Advertisement 1000 x 90

Պարզվում է՝ կնոջ օրգանիզմի համար ճակատագրական կարող է լինել յոդի պակասը

Չոր և մոխրագույն մաշկը, մազաթափությունը, փխրուն եղունգները, այտուցները, քրոնիկական հոգնածությունը քնկոտությունը և այլն վկայում են օրգանիզմում յոդի անբվարարության մասին: Եթե կնոջ օրգանիզմում յոդի անբավարարություն չկա, կնոջ աչքերը միշտ փայլում են և նա միշտ առույգ է ու ժիր․․․

Յոդի անբավարարությունը վտագավոր է կնոջ օրգանիզմի համար, քանի որ վահանաձև գեղձի աշխատանքը մեծ կապ ունի թե արտաքինի և թե հորմոնալ համակարգի հետ: Երեխաների մոտ յոդի անբավարարության նշան են դպրոցական առաջադրանքները կատարելու ընթացքում չկենտրոնանալը, շուտ հոգնելը, լացկանությունը․․.

Ստուգելու համար օրգանիզմում յոդի քանակությունը գիշերը քնելուց առաջ աջ ձեռքի նախաբազուկի արտաքին մասում յոդով երեք գիծ գծեք 10 սմ երկարությամբ: Առաջին գիծը ուժեղ արտահայտված գույնով, երկրորդ գիծը՝ թույլ գույնով, երրորդը՝ շատ թույլ երևացող գույնով․․․

Առավոտյան նայում ենք գծերին:

Եթե օրգանիզմը յուրացրել է թույլ գույնով գիծը, ապա օրգանիզմում յոդի քանակը բավարար է:
Եթե թույլ և միջին թույլ գծերից հետք չի մնացել, օրգանիզմը յոդի պահանջ ունի:

Եթե  երեք գծերից հետք չի մնացել, ապա դա նշանակում է, որ  վահանաձև գեղձը  չի աշխատում նորմալ ռեժիմով:

Հիշեցում. Եթե դուք տառապում եք հիպերթիրեոզով, ապա  այս փորձը ձեզ համար չէ,  ձեզ մոտ սրտի աշխատանքը կարագանա:

Բուժում

  • 1-ին գիշեր՝ յոդով ցանց ենք նկարում աջ ոտքի սրունքին
  • 2-րդ գիշեր՝  նկարում ենք ձախ ոտքի վրա:
  • 3-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ձեռքի վրա:
  • 4-րդ գիշեր՝նկարում ենք ձախ ձեռքի վրա:
  • 5-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ոտքի վրա:
  • 6-րդ գիշեր՝ նկարում ենք աջ ոտքի վրա:
  • 7-րդ գիշեր՝ նկարում ենք ձախ ձեռքի վրա:

Կարևորը ոչինչ չշփոթել և  բաց չթողնել ոչ մի գիշեր: Եթե բաց եք թողել, ուրեմն  կարող եք  բուժումը վերսկսել միայն  2 շաբաթ հետո:

Այս բուժումը պետք է անել աշնան-ձմռան  շրջանում: Ամռանը խորհուրդ չի տրվում:

Սպիտակ յոդ

Յոդի մեջ  լուծել մեկ-երկու հաբ ասպիրին,  ստացվում է սպիտակ յոդ:

Սա այն մարդկանց համար է, ովքեր չեն ցանկանում, որ մարմնի վրա երևա յոդի հետքը:

Յոդի հետ կապված վերոնշյալ գործողությունները անել միայն գիշերը,  իսկ եթե քսում եք ցերեկային ժամերին, ապա փողոց դուրս չգալ և խուսափել միջանցիկ քամիներից:

Առավել հանգամանալից տեղեկատովություն ստանալու համար անրաժեշտ է դիմել մասնագետին: