Թուրքական առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը, գրական թուրքերենի հիմնադիրը՝ Հակոբ Մարդայանը, ճարտարապետական դպրոցի հիմնադիրները՝ Պալյան ճարտարապետների դինաստիան, Օտյանները, Սերվերյանը, թուրքական առաջին դիմանկարի հեղինակը՝ Մանասեն, թուրքական քանդակի հայրը՝ Երվանդ Ոսկանն է:
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Մենք՝ հայերս մեր ստեղծած բազում մշակութային, տնտեսական, քաղաքական գլուխգործոցների կողքին, նաև ակնհայտ թերի ստեղծագործություններ ունենք: Աեմաթերին ու անիմաստը թերևս թուրքական քաղաքական ինքնությունն է և այն սնող մշակութային հիմքը: