Հայտնի հրապարակախոս Փիրս Մորգանն արքայազն Հարրիի կնոջն անվանել է «սոցիալական անգութ ալպինիստ»։ Նրա խոսքերով Մեգան Մարքլը ոչ մի ընդհանուր բան չունի իր ամուսնու մոր հետ։
First News-ի գլխավոր խմբագիր և CNN-ի Piers Morgan Tonight հաղորդման վարողը մեկնաբանել է դերասան Ջորջ Քլունիի հայտարարությունն այն մասին, որ Մեգան Մարքլին թունավորում են այնպես, ինչպես արքայադուստր Դիանային։ Փիրս Մորգանը նշել է, որ ծանոթ է Մեգանի հետ և դեռ այն ժամանակվանից, երբ վերջինս հանդես էր գալիս «Ֆորս մաժոր» սերիալում և նա երազել անգամ չէր կարող , որ կդառնա արքայազն Հարրիի կինը։
Մորգանի խոսքերով Մեգանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա այն ժամանակ ապրում և աշխատում էր և նրանք կես ժամ զրուցել են փաբերից մեկում։ Փիրսը նշել է, որ նա շատ բաների մասին է խոսել իր հետ, որոնք «հրապարակման համար չեն»։ Նա խորհուրդ է հարցրել կարիերայի աճի և մամուլի հետ շփման մասին, իսկ հետո ցանկություն է հայտնել մասնակցել նրա Good Morning Britain շոուին։ Մորգանը հայտնել է, որ Մեգանն իր Twitter-ում հայտնել է իրենց հանդիպման մասին։ Հենց այդ երեկո էլ Մեգանը ծանոթացել է Հարրիի հետ և շուտով դերասանուհու կարիերայի մասին նա մոռացավ։
«Թագավորական» կյանքը պտտել է նրա գլուխը և շուտով նա սկսել է կառավարել Հարրիին։ Մորգանի խոսքերով, Մեգանն այնքան էր ցանկանում «աստղային» հարսանիք ունենալ, որ 600 հյուրերի շարքում տեղ չէր գտնվել իր երեք մտերիմ ընկերների համար, ինչի պատճառով էլ նեղացել են նրանից։
Մորգանին նաև Մեգանի հարազատների պատմությունն է կասկածելի թվում։, որոնք նույնպես հրավիրված չեն եղել։
«Այս փաստը փոքր-ինչ զարմացնում է նրաց, որոնք հարսանիքն ընտանեկան իրադարձություն են համարում։ Այս ամենն ինձ այնքան էլ չի ապշեցրել, քանի որ ես սեփական փորձ ունեմ։ Իմ շփումը նրա հետ ապացուցել է, որ նա «սոցիալական անգութ ալպինիստ է»։ Զարմանալի չէ, որ նրա ընտանիքը հիացած չէ իր նոր դերով։ Նրանց բոլորին Մեգանը շպրտել է պարկի մեջ, որպեսզի չթունավորեն նոր թագավորական կյանքը», – կիսվել է Փիրսը։