Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Հայաստանի չեմպիոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Հայաստանի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ:

81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունքը` պոկելով 150 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 190 կգ:

Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր:

Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի կոչմանը:

Վաղը` փետրվարի 14-ին կմրցեն 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:

Ծանրամարտի Հայաստանի առաջնությանը ներկա է եղել նաև Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը, ում պատրաստած ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

armsport.am